ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Տուն-ինտերնատների բնակիչները դիտեցին «Օսկար» ներկայացումը

Տուն-ինտերնատների բնակիչները դիտեցին «Օսկար» ներկայացումը
17.12.2015 | 20:35

Դեկտեմբերի 17-ին Համազգային թատրոնում հյուրընկալվել էին Երևանում գործող տուն-ինտերնատների ծերերը։ Նրանց համար ցուցադրվել է Կլոդ Մանիեի հանրահայտ «Օսկար» պիեսի հիման վրա բեմադրված համանուն կատակերգությունը (բեմադրությունը՝ Վարդգես Բարսեղյանի)։

Վարդգես Բարսեղյանը նշեց, որ սա ամանորյա նվեր է տուն-ինտերնատներում ապրող մարդկանց համար։ «Այս ներկայացմամբ ցանկացել ենք մեր ջերմությունը փոխանցել նրանց»,- նշել է բեմադրության հեղինակը։
Իրենք՝ տուն-ինտերնատների բնակիչները, նշում են, որ ժամանակ առ ժամանակ այցելում են թատերական ներկայացումների։ Ծերերից մեկը հիշեց, որ վերջին ներկայացումը դիտել են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, և իր մեծ երախտագիտությունը հայտնեց երիտասարդ արվեստագետներին՝ իրենց նման հիշարժան օր պարգևելու համար։
Նշենք, որ «Օսկարը» կատակերգություն է 2 գործողությամբ։ Այն սիրո, ստի, փողի, մարդկային փոխհարաբերությունների մասին պատմություն է։ Ներկայացումը ստեղծվել է երիտասարդ դերասանների ուժերով։ Դերերում՝ Անդրանիկ Անտոնյան, Անուշիկ Առաքելյան, Սիրանուշ Պետրոսյան, Տաթևիկ Ադումյան, Արսեն Ալբարյան, Սոնա Վարդանյան, Թամար Չարխիֆալաքյան, Արթուր Ղալումյան, Անդրանիկ Միրզախանյան, Արտյոմ Բարսեղյան։ Բեմանկարիչ և հագուստի ձևավորող՝ Անուշ Մելքումյան։
Բարեգործական ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» ՀԿ-ն և Երիտասարդական մշակութային ակումբը։

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ